«Զենքը վաճառում եմ Ադրբեջանին, իսկ անվանում են Պուտինի տիկնիկ». Սերբիայի նախագահը չի պատրաստվում արդարանալ

Սերբիան զենք է արտահանում միայն Ադրբեջան, Կիպրոս և ևս մեկ արաբական երկիր՝ ԱՄԷ, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։


«Ամեն օր ինձ մեղադրում են բոլոր տարածաշրջանային և հայրենական լրատվամիջոցների մեծ մասում, որ ես Պուտինի մոտ վազվզող տղա եմ, նրա խաղազինվորը, տիկնիկը, որ նրա հրամանով պատերազմ կսկսեմ տարածաշրջանում, ես սա լսում եմ արդեն երկուսուկես տարի:  


Որ նա հենց այնպես ինձ չի պարգևատրել շքանշանով, և ես ամեն ինչ անում եմ նրա հետ պայմանավորված ու գաղտնի կապեր ունեմ նրա հետ։ Իսկ հետո կարդում ենք, որ Վուչիչը զենք չի տվել Ուկրաինային, այլ վաճառել է Իսպանիային, Բելգիային, Չեխիային, Աստված գիտի՝ էլ ում, ու այդ զենքերից մի քանիսը հայտնվել են Ուկրաինայում։ Կոնկրետ ինչի՞ համար ես պետք է արդարանամ։ Որ մենք վերջնական օգտագործողին թույլատրված զինամթերք ենք մատակարարում։


Սակայն մենք զենք ու սպառազինություն չենք արտահանում. միայն Ադրբեջան, Կիպրոս և ևս մեկ արաբական երկիր՝ ԱՄԷ ենք արտահանում։ Այլևս ոչ մեկի հետ զենքի և սպառազինության պայմանավորվածություններ չունենք: Դա արել ենք, որպեսզի պաշտպանվենք այն բանից, որ սերբական զենքով կսպանվի մեր եղբայրներից մեկը՝ ռուսները, ուկրաինացիները կամ էլի ինչ-որ մեկը։ Պաշտպանական արդյունաբերության զարգացումից հրաժարվելով կարող ենք ոչնչացնել մեր հողը, աշխատողները կմնան առանց եկամուտների, և կսկսվեն բողոքի ակցիաներ ու գործադուլներ»,- ասել է Վուչիչը։